Լրահոս
Օրվա լրահոսը

Շուռնուխ համայնքի ղեկավարի եղբորը բերման ենթարկելու հանգամանքների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով․ փաստաբան

Հունիս 06,2021 11:20

Փաստաբան Գայանե Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչպես ավելի վաղ հայտնել էի, հրավիրվել էի որպես վկա հարցաքննության ՀՔԾ՝ Շուռնուխի վարչական ղեկավարի եղբոր՝ Արարատ Աղաբեկյանին (Աշխարհաբեկ) ՔԿ բերման ենթարկելու հանգամանքների վերաբերյալ իմ կողմից կատարված տեսագրության հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում։

Հարցաքննությունը երեկ էր, պարզվեց հետևյալը.

Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝
պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող բռնությամբ զուգորդված առերևույթ գործողություններ կատարելու դեպքի առթիվ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930