Նահատակված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
«Ասում եք՝ ինչի՞ են չարացել հերոսների ծնողները, ասեմ՝ որովհետև ձեզ չեն հետաքրքրում մեր հերոս տղերքի դիերը, մեր անհետ կորածների, գերիների ճակատագրերը, դուք կարող եք հանգիստ սրտով քարոզարշավ անել, գինու փառատոն անել և էլի նման բաներ, էդ գումարները որ էդպես ճոխ-ճոխ ծախսում եք նման բաների վրա, դիրքերը կահավորեք, տղերքի անվտանգությունը ապահովեք դիրքերում, թե գիտեք մի երկու ավագանի որ իրենց մոմենտով խանգարեցին, մեր հերոսների հուշարձանի նախաձեռնությունը վերջացավ։
Արդեն մի քանի ամիս ա անցել, դեռ չեք կարողանում նամակիս պատասխանեք, քաղաքապետարան։
Շատ բան ունեմ ասելու, բայց ամեն բան իր ժամանակին ու լսե՛ք, էջս չսարքեք ինքնահաստատման հարթակ»։