Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիրը բաղկացած է 6 բաժիններից. «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն», «Տնտեսություն», «Մարդկային կապիտալի զարգացում», «Իրավունք և արդարադատություն», «Ինստիտուցիոնալ զարգացում», «Շրջակա միջավայրի պահպանություն և բնական ռեսուրսների կայուն կառավարում»:
Այն հրապարակվել է այսօր: Ծրագրի հրապարակումից հետո տեղի ունեցավ դրամահավաք-երեկո:
«Մեր արտաքին անվտանգության ապահովումը ամենամեծ մարտահրավերն է»,-դրամահավաք երեկոյի ժամանակ իր ելույթում ասաց ՔՊ ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։
Նա ներկայացրեց առկա խնդիրների լուծման իրենց գործիքները. «Առաջինը մեր դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը, երկրորդը մեր զինված ուժերի բարեփոխումն է՝ Հայաստանում ստեղծելով իրոք պրոֆեսիոնալ բանակ: Խնդրում եմ պրոֆեսիոնալ բանակը չշփոթենք պայմանագրային բանակի հետ: Պայմանագրայինը ամիսը 14-15 օր տաքսի է վարում կամ գյուղատնտեսությամբ է զբաղվում, մնացած 15 օրը գնում է մարտական հերթապահության, իսկ պրոֆեսիոնալ բանակը տարբերվում է նրանով, որ ամսվա մեջ 30 օր, շաբաթվա մեջ 7 օր, օրական 24 ժամ զինվոր է: Ինքը ունի միայն մի խնդիր՝ իր մարտական պատրաստության աստիճանը բարձրացնելը: Մենք գնալու ենք այդ ճանապարհով: Սա ծրագիր է, որ շատ բարդ է, բայց նաեւ պետք չի հրապարակային շատ քննարկել»,-ասաց նա։
Կարդացեք նաև
Ծրագրի մանրամասները`այստեղ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ