Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ համար չկա «Մարտի 1»-ի եւ «Հոկտեմբերի 27»-ի փակված գործ»․ Արման Բաբաջանյան

Հունիս 05,2021 22:32

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» առաջին հորիզոնականը զբաղեցնող Արման Բաբաջանյանը գտնում է, որ իրենց դաշինքն առաջիկա խորհրդարանական ընտրություններում դատապարտված է հաղթանակի:

Այսօր կայացած հանրահավաքում Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմում մենք պարտվել ենք, քանի որ կորցրել ենք պետականության համար ամենաթանկը`ժամանակը, պատերազմն ընդամենը արձանագրել է մեր պարտությունը: «Գուցե 26-ամյա խաղաղությունն ավելի կորստաբեր էր, քան 44-օրյա պատերազմը»,- ասաց նա` հավելելով, որ այդ ընթացքում Հայաստանից արտագաղթն է մեծացել, ծնելիությունն է նվազել, կառուցակարգերը չեն զարգացել:

Հետագա պարտությունները կանխելու համար ըստ նրա, պետք է վերադառնանք բանականությանը: Այս ընտրություններում, Արման Բաբաջանյանը նշանային է համարում անկախությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը եւ արդարությունը ու հավելում, որ ընտրարշավին մասնակից քաղաքական ուժերից ընդամենը մի քանիսն են այս բառերն օգտագործում, փոխարենը` ՌԴ-ին հավատարմության երդումները թիվ եւ քանակ չունեն. «Առաջիկա ընտրություններին ընտրելու են ՀՀ-ի եւ կայսրության միջեւ, ըստ էության, տեղի է ունենալու անկախության հանրաքվե, ինչը կայսրությունը փորձելու է կանխել ամեն կերպ: Կամ դառնում ենք կայսրության կամակատար`գործող իշխանության եւ Քոչարյանի գլխավորած հանցագործ բանդիտներից բաղկացած ռուսահպատակ ուժերի գերին ու կուլ գնում ռուս-թուրք-ադրբեջանական կոալիցիային, կամ` դրսեւորում ենք սուբյեկտայնություն, այս բախտորոշ ընտրությունների միջոցով ձեւավորում կառավարող նոր ուժ եւ մասնակցում տարածաշրջանում Հայաստան-Վրաստան-Արեւմուտք նոր կոալիցիայի ձեւավորմանը»:

Կոմունիկացիաների ապաշրջափակման ներկայիս ծրագիրն, ըստ բանախոսի, Հայաստանը եւ տարածաշրջանի պետություններին տանում է ավելի մեկուսացման:

Հայաստանում արդարության հաստատման մասին խոսելով՝ Արման Բաբաջանյանն ասաց, որ իրենց համար չկա «Մարտի 1»-ի եւ «Հոկտեմբերի 27»-ի փակված գործ, որ դրանք գոյաբանական նշանակություն ունեն եւ անկախ ներքին եւ արտաքին վտանգներից` բացահայտելու են այդ գործերը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930