ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ Աբովյանում այսօր հնչեցրած հայտարարությանը։ Լևոն Քոչարյանը մասնավորապես գրել է․
«Սա ցույց տվեք ու ասեք՝ թող քննություն անի ու պարզի, թե որտեղ էի ես պատերազմի օրերին և երբ եմ վերադարձել»:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Էդ մարդու (Ռոբերտ Քոչարյանի) ընտանիքի անդամն ասում է՝ քվեարկել Փաշինյանի օգտին նշանակում է քվեարկել Ալիեւի օգտին: Ես հարց եմ տալիս՝ Քոչարյանի տղեն որտե՞ղ է եղել պատերազմի ընթացքում: Թող հետաքննություն սկսվի, որտեղ է եղել իմ տղան պատերազմի ընթացքում: Ինձ իրականում չեն ներում էդ բանը: Ո՞նց: Քո տղեն պիտի բանակ ուղարկեիր`ծառայի՞, առաջնագծում լինի՞: Չշփոթես, մեզ բոլորիս, ի՞նչ ես անում»: