Այսօր Հաղարծինում տեղի ունեցավ Արցախյան պատերազմում զոհված հուշարձան-խաչքարի և խաղահրապարակի բացումը։
Հուշարձանն ու խաղահրապարակը կառուցվել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի նախաձեռնությամբ և Բադալյանների հովանավորությամբ։
Դիլիջանի համայնքապետարանի հանրային կապերի պատասխանատու Նելի Ամիրյանի փոխանցմամբ միջոցառման բացմանը տեղի ունեցավ օրհնության արարողություն, որին ներկա էին պետական պաշտոնյաներ և Դիլիջան համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը.
«Շինարարությունը սկսել էին անցած տարվանից և այս տարի արդեն հասցվեց ավարտին։ Հովանավորությունը տեղի է ունեցել հենց ծննդով Հաղարծինից Բադալյանների կողմից»։
Կարդացեք նաև
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Դիլիջանի համայնքապետարանը