«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը
ներկայացրել է մայիսի 31-ից հունիսի 5-ին անցկացված հարցումների արդյունքներով քաղաքական կուսակցությունների և դաշինքների ընթացիկ վարկանիշները, արտահերթ ընտրությունների, սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հասարակության կարծիքը:
«Եթե այս կիրակի կայանային արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք» հարցին հարցվածների 22,4 տոկոսը պատասխանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, 20,6 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, 4,2 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 3,9 տոկոսը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 2,9 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության, 2,1 տոկոսը՝ «Հանրապետություն» կուսակցության օգտին և այլն։
Հայաստան դաշինքը 40%ից պակաս չի հավաքելու։