Լրահոս
Օրվա լրահոսը

«Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու». Նիկոլ Փաշինյան

Հունիս 05,2021 17:22

«Գլխավոր շտաբի նախկին պետը հայտարարություններ է անում, որ սարսափելի է: Հիմա կարող եք հարց տալ՝ բա ինչի՞ էիր դրանց էդտեղ դրել: Մի պարզ պատճառով. հո չէի՞ կարող օտար երկրից գեներալ բերեի, մեր գեներալների միջից պետք է դնեի»,- այսօր Աբովյանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«ԳՇ պետ նշանակելիս խորհրդակցել եմ զինվորականների հետ: Ասել են՝ երկու մարդ կա, որ կարող է լինել ԳՇ պետ: Ես այդ երկուսին եմ նշանակել: Այդքան սուտ, որ ասել են իմ մասին: Այն մարդը (նկատի ունի Օնիկ Գասպարյանին-Ն. Գ), որին ես գեներալ-գնդապետի կոչում եմ տվել, 10 մարդու ներկայությամբ իր ասածից հրաժարվում է: Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու: Ինքն ինձ․․․ ինձ չէ, դատարանում պետք է բացատրի, թե Շուշիի օգնության հասնող խումբն ինչո՞ւ է օր ու կես ուշացումով հասել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ նոյեմբերի 9-ից հետո իր թիմի հակառակորդներին թվում է, թե ինքը խուսափելու է տարբեր դրվագների մասին խոսելուց. «Ոչ, մենք մինչեւ վերջին դետալը այս պատմությունը պետք է բացենք. եթե մեր ժողովուրդը գտնի, որ ինձ պատի տակ պետք է գնդակահարի, ես գլուխս կախ այդ պատի տակ կանգնած եմ լինելու: Ասում են՝ եթե այս իշխանությունը մնա, ոչ մի բան չի բացվի: Ընդհակառակը, եթե այս իշխանությունը չմնա, այդ ժամանակ ոչ մի բան չի բացվի, որովհետեւ բոլոր վախկոտներն ու առնետները իրար գլխի են հավաքվել, որ իրենց հարցերը կարողանան լուծել: Դրանց հոխորտալուն մի նայեք, դրանք վախեցած են շան նման»:

Դահլիճից հարց հնչեց` ինչո՞ւ ոչ ոք դատված չէ: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իրենք ազատության մեջ են, որովհետեւ Հայաստանում անկախ կայացած դատարան չկա, իսկ ես չեմ ուզում իմ անձնական դատավճիռներով մարդիկ նստեն: Եթե ուզում ենք, որ այս ամենը բացվի, եթե ուզում ենք, որ մեր երկիրը ոտքի կանգնի, եթե ուզում ենք, որ այս խառնակիչներին փողոց դուրս գալու հնարավորություն չտանք, ես ՀՀ քաղաքացիների 60 տոկոսի քվեն եմ ակնկալում հունիսի 20-ի ընտրություններում: Սա ակնկալում են այն տրամաբանությամբ, որովհետեւ դուք գիտեք, որ եթե մեր թիմն է իշխանության, դուք ցանկացած պահի կարող եք գնալ ձեզ համար նոր իշխանություն ընտրեք, երբ ուզեք, որովհետեւ ես իմ ձեռքերը կկտրեմ, ձեր սրբազան քվեին, ձեր իրավունքին չեմ կպնի: Աբովյանում ընտրություն է եղել, մենք ունեցել ենք թեկնածու, քաղաքացու ոչ մի քվեին չենք կպել, մեր պարտությունը ճանաչել ենք: Երբ մենք ենք իշխանության, նշանակում է`դուք եք իշխանության, կփոխեք իշխանությունը` երբ ուզեք` ընտրություններով… Իսկ այդ ոհմակի վերադարձն իշխանության նշանակում է, որ ՀՀ քաղաքացին իր ձեռքերը կտրում է: Հետեւաբար, մենք այդ 60 տոկոս քվեն մենք մեզ համար չենք ուզում, ձեզ համար ենք ուզում, որովհետեւ ձեր իրավունքի, ձեր իշխանության վերահաստատում է ՀՀ-ում»:

Նա հավաստիացրեց, որ գիտակցում են ՀՀ-ի առջեւ ծառացած մարտահրավերները, առաջին հերթին անվտանգային եւ զգուշացրեց, որ դժվար ճանապարհ է մեզ սպասվում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. հայկ համբարձումեան says:

    այս խօսքերէն մէկ բան կարելի է եզրակացնել։ որ եթէ այս իշխանութիւնը ինչ որ ձեւով կարենայ վերարտադրուիլ, ուրեմն հայ ժողովուրդը չափազանց վախկոտ եւ պարզունակ է։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930