Հիմք ընդունելով մայիսի 28-ի «Վերելք» կուսակցության նախագահ, պահեստազորի գնդապետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ալեքսան Մինասյանի՝ Պահեստազորի ակտիվ ռեզերվ ձևավորելու նպատակով անցկացրած խորհրդակցությունը, հունիսի 4-ին իրականացվեց Պահեստազորի ակտիվ ռեզերվի մարտական հերթապահության հերթափոխ:
ԱՏԱն զինավանի կուրսերն անցած առաջին շրջանավարտները մեկնեցին մարտական հերթապահության: Նրանցից շատերն ունեն մարտական փորձ, մասնակցել են պատերազմին, իսկ ընդհանրապես սահման գնալու են միայն հոգեպես եւ ֆիզիկապես պատրաստվածները:
«Մենք գնում ենք բանակին օգնելու, բանակը մեր մաշկն է, մենք պետք է օգնենք, որ մեր մաշկը միշտ լինի ողորկ ու ամուր»,-ասաց Ալեքսան Մինասյանը:
Տղաներին կոչ արվեց անկախ երկրի ներքաղաքական իրավիճակից՝ լինել երկրի ու պետության հայրենասերն ու պաշտպանները: «Վերելքը» կուսակցությունը հանդիսանալով ռազմաքաղաքական ուժ, այսուհետ համագործակցելով ՀՀ զինված ուժերի եւ ԱՏԱՆ-ի հետ մշտապես կատարելու է հերթափոխ ՀՀ սահմաններում:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ «Վերելքի» ֆեյսբուքյան էջից