«Լույսի ճրագ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես են զոհված զինծառայողների դիերը մեքենայից առանց պատգարակի տեղափոխում Առողջապահության նախարարության դատաբժշկական փորձագիտական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղ։
Հիշեցնենք՝ հենց այդ մասնաճյուղից էին տարածվել լուսանկարները, թե ինչպիսի նվաստացուցիչ պայմաններում են պահվում զոհված զինծառայողների դիերն ու մասունքները։