Արարատի մարզում երեկ Նիկոլ Փաշինյանը այցելություն էր կազմակերպել, որտեղ խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը և ազատ տեղաշարժը:
Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանը ներկայացրել է մանրամասներ, թե ինչպես են նկարահանման ժամանակ խլել նրա բջջային հեռախոսը:
«Ոստիկանների ներկայությամբ մի շրջիկ ցուցարար կին ինձ ապտակեց և խլեց հեռախոսս, դա մենք հրապարակել ենք, իմքայլական մարզային հեղինակությունները այդ կնոջ ձեռքից էլ իմ հեռախոսը վերցրեցին և հավանաբար ուզում էին ինֆորմացիան ջնջել, այդ պահին, որ բղավում էի, որ հեռախոսս վերադարձնեն, ոստիկանները միջամտեցին, բայց այդ ընթացքում կինը հասցրեց ինձ ապտակել»,- ասաց Անի Գևորգյանը:
Լրագրողը նաև հայտնեց՝ իր հետ տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ մի քանի անգամ ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, բայց որևէ արդյունք չի եղել:
Կարդացեք նաև
Այս կապակցությամբ ֆեյսբուքյան գրառում է կատարել ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Երեկ Արտաշատում մի խումբ ագրեսիվ անձինք հարձակվել են ընդամենը իրենց մասնագիտական գործն անող լրագրողների վրա, սպառնացել, քաշքշել, հեռախոսը լրագրողի ձեռքից առեւանգել։
Իսկ «պալասատի» խալաթով մի կին ապտակել է «Tert»-ի լրագրող Անի Գեւորգյանին։
Հիշեցնեմ, որ քարոզարշավը դեռ չի մեկնարկել։
Զգուշացնեմ, որ էս ֆոնին պաշտոնական քարոզարշավի ժամանակ պատրաստ լինենք վատթարագույն սցենարների։