«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ֆեյսբուքյան գրառումը
Արցախի ամեն ավարտվող օրը երկար տարիներ շարունակ այս կրակի մեջ է թողել բոլոր դժվարություններն ու դառնությունները` վերափոխելով դրանք լուծումների ու երազանքների: Հիմա այս լեգենդար կրակը ցավից ու վերքերից է թեժանում: Ամեն գիշեր:
Այստեղ` Ստեփականակերտում, ես երբեք չեմ լսել, որ որևէ մեկը երբևէ ուղղակի ասի Հայաստան, միշտ ասել են Մայր Հայաստան:
Լուսացող գիշերը կրակի մոտ մեկ անգամ էլ հավաստիացրեց` մենք կարող ենք ու ուղղելու ենք մեր մեջքը: Զարթոնքը մոտ է, մնացին հաշված օրեր:
Կարդացեք նաև
Լքված, դավաճանված, բզկտված Արցախը սպասում է, սպասում է կյանքում ամենաթանկին ու ջերմին` մորը:
Գիշերը` Բակո Սահակիչի բակում…