Հունիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223143 դեպք, որոնցից 214268-ն` առողջացած, 4454-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3331 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1099797 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3216 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 93 նոր դեպք: Ունենք 209 առողջացած և 2 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1090 է:
Կարդացեք նաև
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ