Լրահոս
Օրվա լրահոսը

Մի մեծ, կործանիչ մի նոր դավադրություն է հյուսվում մեր երկրի ու պետականության դեմ, որին դեմ է հայկական դիվանագիտությունը․ «Ազգ»

Հունիս 05,2021 09:30

Այլ երկրներում, մանավանդ մեր երկրի այլ պայմաններում, արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի, ո՛րեւէ արտգործնախարարի հրաժարականը կթողներ ռումբի ազդեցություն: Մանավանդ նման ձեւի հրաժարականը՝ նախարարության աշխատակազմի առջեւ, հանդիսավոր պայմաններում, հրաժեշտի ճառով:

Մինչդեռ մեր երկրում, նույնիսկ քաղաքական շրջանակում, հրաժարականի փաստը ընդունվեց լրահոսի հերթական վերնագրի ձեւով: Անշուշտ եղան արձագանքներ. ոմանք մեղադրեցին նախարարին՝ պաշտոնակատարի հանգամանքում աթոռը թափուր թողնելու եւ նոր նախարարի նշանակման անհնարինությունը մատնացույց անելով, ուրիշներ մեղադրեցին նրան նախորդ նախարարի հրաժարվելուց հետո Նիկոլի առաջարկով նույն պաշտոնը ստանձնելու համար, եւ տակավին ուրիշներ հաճույքով ընդգծեցին նախարարի ու նրա տեղակալների եւ առնվազն 6-7 դեսպանների հրաժարականների առկայությունը՝ որպես ապացույց Նիկոլի ապիկար իշխանության հետ անհամաձայնության:

Խորքային քննարկումներ, դժբախտաբար, չեղան, անհրաժեշտ ուշադրություն չդարձվեց Արա Այվազյանի հրաժեշտի խոսքում ձեւակերպված այն մտքի շուրջ, թե իր հրաժարականը պայմանավորված է այն մտավախության հետ, որ մարդիկ կարող են կասկածել, թե նախարարությունը «կարող է որեւէ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային եւ պետական շահի դեմ են եղել»:

Դիվանագիտական լեզվով արտահայտված այս միտքը հուշում է, որ, իրոք, մի մեծ, կործանիչ մի նոր դավադրություն է հյուսվում մեր երկրի ու պետականության դեմ, որին դեմ է հայկական դիվանագիտությունը, որն արդեն իսկ, կործանիչ պատերազմից եւ ստորացուցիչ անձնատվությունից առաջ թե հետո, գտնվում էր աութսայդերի կարգավիճակում: Շատ են ապացույցները, շատ է խոսվել ու գրվել դրանց մասին. բավարար է հիշել նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունից անտեղյակ լինելու վերաբերյալ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի խոստովանությունը: Նիկոլականության պայմաններում, մոլագար միապետի հիվանդ ուղեղի առկայության դեպքում ի՞նչ գործ ունի արտաքին գործերի նախարարությունը միապետական այս երկրում, ո՞րն է դրա գոյության իմաստը, այնպես ինչպես ռազմա-պաշտպանական ամբողջ համակարգինը, որը պատերազմի 4-րդ օրը պահանջում էր ամեն գնով դադարեցնել այն, բայց «Գերագույնը» չլսեց:

 

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930