Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ԿԸՀ-ի գործով դատական նիստին ԿԸՀ ներկայացուցիչը չի ներկայացել․ Տիգրան Մուկուչյանը մեկնաբանում է․ «Հայկական ժամանակ»

Հունիս 05,2021 09:10

Երեկ ՀՀ վարչական դատարանում դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ սկսվել է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ԿԸՀ-ի գործով դատական նիստը:

Նիստը, սակայն, անցել է ԿԸՀ ներկայացուցիչների բացակայության պայմաններում:

Ռոբերտ Քոչարյանը դատարանում վիճարկում է մայիսի 31-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, համաձայն որի՝ նրա «Կյանք և ազատություն» գրքի պատկերը և «Հայաստանը կառուցելիս» գրառում պարունակող պաստառները ճանաչվել են Հայաստան դաշինքի հետ ասոցացվող:

ԿԸՀ որոշմամբ՝ պաստառները, որոնք ասոցացվում են քարոզչության հետ և 5 քառակուսի մետրը գերազանցում են, ենթակա են վերացման:

ԿԸՀ հայտարարությունից հետո՝ հունիսի 1-ին Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) դեմ:

«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը, որը ընտրությունների ընթացքում իրականացնում է դիտորդական առաքելություն, ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով ԿԸՀ-ի որոշման պատճառաբանությանը, նշեց, որ այն շատ թույլ է.

«Ակնհայտ հիմնավորումներ որոշման մեջ չկան: Օրինակ՝ ԿԸՀ որոշման մեջ գրված չէ, որ այդ պաստառների վրա պատկերված է Ռոբերտ Քոչարյանի դեմքը, սա շատ պարզ բան է, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր»:

Խոսելով՝ ԿԸՀ-ի այսօրվա նիստին չներկայանալու մասին, Իոաննիսյանն ասաց, որ ԿԸՀ-ն միշտ հետևողական է ու ներկայանում է նույնիսկ ամենաչնչին հարցերով նիստերին.

«Իսկ այս դեպքում ԿԸՀ ներկայացուցիչ չկա, որպեսզի պաշտպանի կառույցի տեսակետը: Սա ինձ մոտ հանգեցնում է այնպիսի մտքերի, որ ԿԸՀ-ն չի ուզում իր այդ որոշումը մտնի ուժի մեջ: Այսպիսի որոշում ԿԸՀ-ն կարող էր կայացնել, եթե լիներ ոչ կոմպետենտ ու վարչարարության հիմունքներին տիրապետող նորմալ մարդ չունենար, կամ, եթե ուզենար այնպես անել, որպեսզի այս որոշումը հեշտ լինի վիճարկելը»,- ասաց Իոաննիսյանը՝ շեշտելով պաստառները քարոզչական են ու պետք է հանվեն:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով այսօրվա դատական նիստին և իրենց ներկայացուցչի չներկայանալուն, ասաց, որ այս օրերին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շատ զբաղված գրաֆիկով է աշխատում:

«Դատարան չգնալը պայմանավորված է բացառապես աշխատանքային զբաղվածությամբ: Դատարան ներկայացվել է ավելին քան 10 էջանոց պատասխան»:

Անդրադառնալով Դանիել Իոաննիսյանի հայտարարությանը, Մուկուչյանը շեշտեց՝ եղել են էլի այնպիսի դեպքեր, երբ ԿԸՀ ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, այլ գրավոր է ներկայացրել իր պատասխանները։

Անյուտա ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930