Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

12-ամսյա գնաճը 5.9% է. ձեթը թանկացել է 84.4%-ով, շաքարավազը՝ 43.3%-ով

Հունիս 05,2021 13:00

Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը՝ 2021 թվականի մայիսին, 2020 թվականի մայիսի նկատմամբ, կազմել է 5.9%։

Երեկ վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին հինգ ամիսների սպառողական գների ինդեքսը։ Ըստ այդմ, այս տարվա մայիսին, ապրիլի նկատմամբ, գրանցվել է 0.4% գնանկում, սակայն այս տարվա առաջին հինգ ամիսներին նախորդ տարվա նույն ժամականահատվածի համեմատ, գնաճը կազմել է 5.5%։

Սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքային շուկայում մեկ տարվա գնաճը կազմել է 7.5 %, իսկ 2021թվականի մայիսին ապրիլի համեմատ՝ 1.0% գնանկում: Սրան, ինչպես նշվում է վիճակագրական կոմիտեի հրապարակման մեջ, մեծապես նպաստել են բանջարեղենի, մրգի, կաթնամթերքի, պանրի եւ ձվի (բոլոր ապրանքների գները միասին) 7.0-1.3% գնանկումները: Օրինակ՝ բանջարեղենի ապրանքախմբում 2021 թվականի մայիսին, 2020 թվականի մայիսի համեմատ, արձանագրվել է 6.3% գնաճ, 2021 թվականի ապրիլի համեմատ՝ 7.0% գնանկում։

Հիշեցնենք, որ ապրիլին, Հարության տոնին ընդառաջ հավկիթի գները կտրուկ աճել էին, մեկ մեծ հավկիթը վաճառվում էր 125-ից մինչեւ 200 դրամ։ Ըստ վիճակագրական կոմիտեի, հավկիթի տասներկուամսյա գնաճը կազմել է 46.1%, 2021 թվականի ապրիլի համեմատ գրանցվել է 4.8% գնանկում։

Ծխախոտային արտադրատեսակներն ապրանքային շուկայում, կրկին մեկ տարվա գնաճը կազմել է 8.7%։ Նույն ապրանքային շուկայում այս տարվա հինգ ամիսներին՝ նախորդ տարվա հինգ ամիսների համեմատ, գնաճը կազմել է 9.2%։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, մեր երկրում տրանսպորտի տասներկուամսյա գնաճը կազմել է 11.7%, իսկ մայիսը ապրիլի նկատմամբ՝ 0.3%:

Մեկ տարում միրգը թանկացել է 0.4%-ով, իսկ մայիսին՝ ապրիլի համեմատ, միրգն էժանացել է, գնանկումը կազմել է 4.3%։

Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում այս տարվա մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, գնաճը կազմել է 11.5%, մայիսին ապրիլի նկատմամբ 1.3% գնանկում է արձանագրվել։ Այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ մսամթերքը թանկացել է 5.3%-ով, իսկ այս տարվա մայիսին՝ ապրիլի համեմատ, գնաճը կազմել է 0.9%։

Շաքարի եւ շաքարավազի ապրանքային շուկայում մեկ տարվա գնաճը կազմել է 43.3%, մայիսին ապրիլի համեմատ՝ 1.9% գնաճ: Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում մեկ տարում արձանագրվել է 33.4% գնաճ, ապրիլի համեմատ՝ 3.6% գնաճ։ Առանձին վերցրած արեւածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021 թվականի մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, կազմել է 84.4%, իսկ մայիսին ապրիլի համեմատ՝ 6.0%:

Ձկան եւ ծովամթերքի գնաճն այս տարվա մայիսին, նախորդ մայիսի համեմատ, կազմել է 14.4%, ապրիլի համեմատ՝ 4.8%։ Ալկոհոլային խմիչքի միջին գնաճն այս մայիսին, նախորդ մայիսի համեմատ, կազմել է 8.7%, ապրիլի համեմատ՝ 0.7%, իսկ ծխախոտային արտադրատեսակների 12- ամսյա գնաճը կազմել է 8.7%, ապրիլի նկատմամբ՝1.5%:

Ըստ վիճակագրական կոմիտեի, ոչ պարենային ապրանքների գնաճն այս տարվա մայիսին, 2020 թվականի մայիսի համեմատ, կազմել է 9.0%։
2021թվականի մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, բենզինի գնաճը կազմել է 49.6%, իսկ դիզելային վառելիքինը՝ 38.3%։ Բենզինի գինն այս տարվա մայիսին ապրիլի համեմատ աճել է 3.0%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 5.4%-ով։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930