Հունիսի 4-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Ողջունելով հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկայացրեց վերջին շրջանում Վայոց ձորի մարզում իրականացված աշխատանքները, ինչպես նաև անդրադարձ կատարվեց մարզի հեռանկարային ուղղություններ հանդիսացող կրթության և զբոսաշրջության ոլորտներին:
Մարզպետը վերահաստատեց Վայոց ձորի պատրաստակամությունը` խորացնելու և ընդլայնելու Ռուսաստանի հետ միջտարածաշրջանային փոխշահավետ բազմաոլորտ համագործակցությունը՝ այդ համատեքստում կարևորելով Նիժեգորոդի և Արխանգելսկի կառավարությունների հետ հաստատված սերտ հարաբերությունները:
Կարդացեք նաև
Երկուստեք բարձր գնահատվեց երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ուղղված ջանքերը և այդ ուղղությամբ արձանագրված ձեռքբերումները:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը և դեսպան Սերգեյ Կոպիրկինը վերահաստատեցին երկու կողմերի հետաքրքրվածությունը՝ համագործակցության օրակարգն ավելի հարստացնելու և ընդլայնելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Վայոց ձորի մարզպետարան