Խորհրդարանը հունիսի 4-ին երկրորդ ընթերցմամբ քննարկեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հեղինակած ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հեղինակը հայտնեց, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը լրամշակվել է իր կողմից: Ընդունվել է նաեւ Կառավարության առաջարկը:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոֆիա Հովսեփյանը հարակից զեկույցում գործընկերներին հորդորեց կողմ քվեարկել այս կարեւոր նախագծին: Դրական էր նաեւ Կառավարության տեսակետը:
Խորհրդարանն ընդունեց նախագիծը, այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Կարդացեք նաև
Սպառելով օրակարգը` խորհրդարանն ավարտեց արտահերթ նիստի աշխատանքը:
ՀՀ Ազգային ժողով