Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեղարկելու ենք ու դրա համար կա միջազգային աջակցություն. Անդրիաս Ղուկասյան

Հունիս 04,2021 21:44

«Ազատ հայրենիք» դաշինք ընտրություններում հաղթելու դեպքում նախատեսում է Հայաստանի «ռելսերի փոփոխություն»: Հարցին` անգլիական նավերն այս անգամ կբարձրանա՞ն հայկական լեռները հարցին, դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց. «2022 թվականին լրանում է հայ-ռուսական համատեղ զորախմբի պայմանագրի ժամկետը: Դուք տեսաք, որ մայիս ամսվա ընթացքում անդրբեջանական զորքերը հատել են Հայաստանի սահմանը: Ըստ այդ պայմանագրի, ռուսական 102 բազայի ստորաբաժանումները պետք է անցնեին Հայաստանի ռազմական վերնախավի կառավարման ներքո: Դա տեղի չունեցավ: Այսինքն, մենք ունենք ռազմական պայմանագիր, որը չի գործում մեզ համար: Պե՞տք է շարունակել այդ պայմանագիրը: Բնականաբար, Հայաստանի ընտրությունն է եւ հնարավորությունն է` այդ պայմանագիրը չշարունակել: Նույն ձեւով 2022 թվին լրանում է ՀՕՊ պայմանագիրը. ինչպե՞ս է աշխատել ՀՕՊ-ը 44 –օրյա պատերազմում` բոլորը տեսան: Պե՞տք է շարունակենք այդ պայմանագիրը: Մեզ համար ակնհայտ է, որ` ոչ: Այլընտրանքը` այլ պետությունների օժանդակությունն է»: Ըստ բանախոսի, Ֆրանսիան բացահայտ եւ բազմաթիվ անգամ Հայաստանին ռազմական օգնության վերաբերյալ իր աջակցությունը բազմաթիվ անգամ հայտնեց եւ դա չտեսնել` նշանակում է կույր լինել:

Իսկ Արցախի անվտանգությանը վերաբերվող ԵԱՀԿ-ի մշակած բոլոր ծրագրերում, բանախոսի ներկայացմամբ, խոսվում էր շփման գծում միջազգային խաղաղապահ զորքերի ներկայության մասին եւ թե ԱՄՆ-ը, թե Ֆրանսիան այսօր պնդում են, որ ՌԴ խաղաղապահների ներկայությունը ժամանակավոր երեւույթ է, ԵԱՀԿ-ն էլ պնդում է, որ անվտանգության գոտի պետք է մտնեն միջազգային խաղաղապահ ուժեր, ուստի Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ են անում Մինսկի խմբի ներքո վերսկսել բանակցությունները, որոնց օրակարգը չի փոխվել եւ արցախահայության ինքնորոշումը մնում է ուժի մեջ: Այս ամենինի նաեւ ՌԴ-ն չի կարող բացահայտ դուրս գալ եւ տարբեր ձեւաչափեր է առաջ մղում, մասնավորաբար դեմարկացիայի եւ դեմիլիտարիզացիայի ձեւով: Նրա համոզմամբ, Հայաստանի անկախ քաղաքականություն վարող կառավարությունն ի վիճակի է Նիկոլ Փաշինյանի կառավարման արդյունքում ստեղծված այս անորոշ իրավիճակում հստակություն մտցնել: Այսօրվա իրավիճակը դաշինքում համարում են ռուս-թուրքական օրակարգի թելադրում, ինչը անընդունելի է եւ ինչի դեմ դեռ անցյալ տարվա դեկտեմբերին յոթ կուսակցությունները միավորվեցին: Նա հայտարարեց, որ դաշինքի հաղթանակի դեպքում նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեղարկելու են ու դրա համար կա միջազգային աջակցություն:

Մանրամասները` տեսանյութում

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին էլ դաշինքի անդամ ԱԻՄ նախագահ պարույր Հայրիկյանն ասաց, որ իրենք կցանկանային, որ ՌԴ-ն, որտեղ մեր հազարավոր հայրենակիցներ են բնակվում, երկիր, որի հետ մենք մշակութային կապեր ունենք, մեզ համար լիներ վստահելի պետություն, բայց այսօր դաշինքի ընդունած դիրքորոշումների հիմքում հենց ՌԴ-ի դիրքորոշումն է ընկած. « ՌԴ-ն է մեզ դրդում այսպիսի որոշման: Բոլորին հասկանալի էր, չէ՞, որ պատերազմի հենց առաջին օրը Պուտինը կարող էր մեկ զանգով` եւ Հայաստան, եւ Ալիեւին ասել` վերջացնում եք մարտական գործողությունները, որովհետեւ ես, իբրեւ Մինսկի խմբի անդամ, պարտավոր եմ ապահովել խաղաղությունը»:

«Ազատ հայրենիք» դաշինքում գտնում են, որ ազգային համախմբման հենարանը երկրում բացարձակ ժողովրդավարություն եւ անկախ արդարադատություն հաստատելն է: Այս պլատֆորմի շուրջ քաղաքական համագործակցությունն, Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ պատմություն ունի  եւ սկսվել է մինչ այս ընտրական գործընթացը:

Դաշինքի կողմից Սահմանադրական բարեփոխումների նախագահի թեկնածու է առաջադրվել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Դաշինքում հումորով են ընկալում ընտրաթերթիկում 13-րդ հորիզոնականը զբաղեցնելը: Պարույր Հայրիկյանի մեկնաբանմամբ` «Աստված մեկն է եւ ներկայանում է սուրբ երրորդություն»:

Նաեւ` դաշինքի վարչապետ թեկնածուի ծննդյան օրն է 13 թիվը: Միքայել Հայրապետյանն էլ հավելում է` «13 թվին աշխարհի շախմատի չեմպիոն դարձավ հայազգի Կասպարովը, շատ էլ լավ թիվ է»:

Դաշինքում հնարավոր կոալիցիաներ տեսնում են միայն այն ուժերի հետ, որոնք կընդունեն իրենց մոտեցումները: Պարույր Հայրիկյանն էլ հավելեց` «Երբեք մի ասեք երբեք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930