Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Պատկերացրեք, եթե պետական մտածելակերպ ունենային, ապա վստահ եմ, որ Եռաբլուրում կունենայինք արդեն այդ արձանը». Թևան Պողոսյան

Հունիս 04,2021 22:44

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արդեն մի քանի օր է, որ տեղս չեմ գտնում հայտնի աբովյանական ֆոտոներից ու տեսաերիզից հետո։ Բայց հիմա այլ բանի մասին է խոսքը։ Սեպտեմբերի 29-ից հետո, երբ առաջին անգամ վերադարձա Երևան և ունեի մեկ օր այստեղ, այդ օրը 4 լրատվականների մոտ էի հրավիրված, և բոլոր տեղերում մի միտք անպայման շեշտում էի` անանուն եղբայրական զինվորի գերեզման ունենալի անխուսափելիության մասին։ Դրա անհրաժեշտության մասին և նախաձեռնության մեկ անգամ չեմ ասել կամ խորհուրդ տվել ինչպես ԱԺ պատգամավորների, այնպես էլ պետական լրահոսի պատասխանատուններին, կուզեք ՊԱԿ անվանեք, կուզեք լրատվական կենտրոն, դե գործընկեր փորձագետներին էլ ասել ու ասել եմ, պետական այրերի և չինովնիկներին էլ հետը։

Այո, հայրենական պատերազմների անբաժանելի հետևանք է անանուն հերոսի հուշարձանը։ Պատկերացրեք, եթե պետական մտածելակերպ ունենային, ապա վստահ եմ, որ Եռաբլուրում կունենայինք արդեն այդ արձանը, իսկ ԴՆԹ-ների ճշգրտումից, երբ էլ տվյալները լինեին, անունները կդաջվեին հերոսական հուշարձանի պատին։ Հուսամ հասկանալի է, թե ինչ դա կտար մեր հիշատակի և ընտանիքների հիշատակի հարգանքի համար։

Բայց, ունեցանք այն ինչ ունեցանք։ Հուսամ, որ հունիսի 21-ից հետո գաղափարը կյանքի կկոչվի, չնայած եթե վաղն էլ սկսեն անել միայն ուրախ կլինեմ մեր անմահացրած հերոսների մատուցած ծառայության համար։

Կներեք զգացմունքայնությանս համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930