Ազգային-ժողովրդավարական բեւեռի (ԱԺԲ) հանրահավաքը մեկնարկեց ցուցակի առաջին 30 համարների՝ բեմ բարձրանալով: ԱԺԲ ցուցակը գլխավորող Վահե Գասպարյանը ողջունեց իրենց համակիրներին, առաջարկեց ներկաներին «լայվ» մտնել եւ կիսվել հանրահավաքի տեսանյութով:
Ապա ասաց, որ հանրահավաքը նվիրված է ԱԺԲ-ի նախընտրական ծրագրի հիմնական դրույթներին:
Կարդացեք նաև
Վահե Գասպարյանը տեղեկացրեց, որ ԱԺԲ-ին միանալու որոշում է կայացրել գործարար, «Զանգի» հավելվածի հիմնադիր եւ ստեղծող Վահրամ Մարտիրոսյանը: «Երեկ մենք որոշում կայացրինք, որ պարոն Վահրամ Մարտիրոսյանը կլինի ԱԺԲ-ի խորհրդի անդամ»,-ասաց նա:
«Զանգի» հավելվածի ստեղծողը նշեց, որ իր համար մեծ պատիվ է Բեւեռի միջոցով հայրենիքին ծառայելը: Նա ասաց, որ իր կարծիքով ԱԺԲ-ում հավաքված մարդիկ ազնիվ են ու ազգայնական:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ