Ինչպես ամբողջ հանրապետությունում Դիլիջանում ևս շրջանավարտներն այսօր նշում էին իրենց վերջին զանգը։
Վախթանգ Անանյանի անվան միջնակարգ դպրոցի շրջանավարտներն իրենց վերջին զանգի միջոցառման մի հատվածում իրենց խոնարհումը հայտնեցին Արցախյան երկրորդ պատերազմում զոհված իրենց դպրոցի սաներին և բոլոր զոհված զինվորների հիշատակին։
Դպրոցի շրջանավարտներն իրենց միջոցառումը սկսելուց առաջ նախ հարգեցին զոհված զինվորների հիշատակը, իսկ հանդիսության մի մասը նվիրված էր Արցախյան երկրորդ պատերազմում զոհված դպրոցի սաների հիշատակին։
Նշենք, որ Անանյանի անվան միջնակարգ դպրոցն էին ավարտել Արցախյան երկրորդ պատերազմում զոհված փոխգնդապետ Կարեն Հակոբյանը և շարքային տանկիստ Բորիս Եսայանը:
Կարդացեք նաև
Սաթենիկ Հովսեփյան