Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներկայիս ժամանակավոր իշխանությունը փաստացի ընտրակաշառք է բաժանում է բաժանում». Արամ Վարդեւանյան

Հունիս 04,2021 18:35

«Ներկայիս ժամանակավոր իշխանությունը, հատկապես կառավարության որոշումներով, փաստացի բաժանում է ընտրակաշառք»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի անդամ, փաստաբան Արամ Վարդեւանյանը: Նա հստակեցրեց. «Ինչպե՞ս է ստացվում, որ 2020 թվականի նոյեմբերին, Սյունիքի, Գեղարքունիքի մարզի համապատասխան համայնքներին, գյուղատնտեսական կազմակերպություններին, պետական սուբսիդիաներ չեն տրամադրվում, բայց դրանք տրամադրվում են 2021 թվականի մայիսի 10-ից հետո»:

Նա հիշեցրեց նախընտրական եւ ընտրական շրջանում`իշխանության հավասարություն ապահովելու պարտականության մասին, հավելելով, որ, օրինակ, 2017-ին ԵԱՀԿ\ԺՄԻԳ-ը, Վենետիկի հանձնաժողովը շատ հստակ պահանջ էր դնում իշխանությունների առջեւ`նախընտրական շրջանում զերծ մնալ խոստումներից կամ գործողություններից, որոնք կարող են կապ ունենալ ընտրական գործընթացի հետ: Մինչդեռ այսօր նման բան չկա:

Արամ Վարդեւանյանին հետաքրքիր է`սպառնալիքների մասին հարցադրումները արդյոք տրվում են վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին, որը նախընտրական քարոզարշավի ընթացքում խոսում է ասֆալտին փռելու, ատամներ կոտրելու մասին, ինչը նաեւ ՄԻՊ-ին է ստիպում հայտարարություններով հանդես գալ:

Արամ Վարդեւանյանն ուշադրություն հրավիրեց ռազմագերիների հարցերի վրա, Ադրբեջանում մեկնարկած դատավարության եւ Աբովյանի դիահերձարանում հայտնաբերված զինծառայողների դիակների, որի համար իշխանության ներկայացուցիչն ասում է «վրիպակ» է եւ ընդամենը ներողություն է խնդրում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930