Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրիում երկու զինվորական քիմիական այրվածքներ է ստացել․ նրանց տեղափոխել են մայրաքաղաք

Հունիս 04,2021 17:58

Այսօր առավոտյան «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխել Գյումրիում տեղակայված զորամասերից մեկի երկու զինծառայողի՝ քիմիական այրվածքներով։ Նրանք երկուսն էլ ազգությամբ հայ են։

Նրանցից մեկը Գյումրիի բնակիչ Ա․Վ․-ն է՝ ծնված 1982 թվականին, որը ստացել է աջ բազկի, զույգ ստորին վերջույթների առաջին, երկրորդ աստիճանի քիմիական այրվածք՝ մարմնի 7 տոկոս ախտահարմամբ։

Մյուսը Լուսաղբյուր գյուղի բնակիչ Մ․Ս․-ն է՝ 1966 թվականին ծնված: Նա էլ դեմքի, աչքերի, զույգ վերին և ստորին վերջույթների երկրորդ, երրորդ աստիճանի քիմիական վնասվածք է ստացել՝ մարմնի 16 տոկոս ախտահարմամբ։

Այս մասին մեզ տեղեկացրեց «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։ Նա ասաց, որ տուժածներին ցույց է տրվել առաջին բուժօգնություն, նրանց տեղափոխել են մայրաքաղաք՝ մասնագիտացված կլինիկա։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930