Սույն թվականի հունիսի 4-ին՝ ժամը 11:35-ի սահմաններում, քրեակատարողական ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, խուզարկություն են իրականացրել մայիսի 31-ից բուժման նպատակով «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ի հիվանդասենյակում:
Խուզարկությամբ նշված և հարևան հիվանդասենյակի համար նախատեսված ընդհանուր օգտագործման սանհանգույցի առաստաղի օդափոխման ցանցում հայտնաբերվել են քողարկված փաթեթներ։
Փաթեթներում առկա են եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, առանձնապես խոշոր չափերի՝ 3,13 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված, ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող, խոշոր չափերի՝ 5,38 գրամ քաշով կոշտ զանգված, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 6,39 և 2,88 գրամ քաշերով, առանձնացված դեղնականաչավուն զանգվածներ, «PGN 300» մակնշմամբ պրեգաբալին (լիրիկա) տեսակի 15 դեղապատիճ, դիմեդրոլ տեսակի 8 դեղահաբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին