«Ինչ է տեղի ունեցել իրականում, երեկ երեկոյան երեւի ժամը 7-ի սահմաններում, երբ ես քաղաքի կենտրոնում էի իմ ընկերների հետ՝ ոչ աշխատանքային պայմաններում ու ոչ աշխատանքային ժամին, նկատում եմ, որ ինչ-որ կին ինձ հեռվից նկարում է եւ իմ ընկերներին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանն այսպես նկարագրեց երեկվա միջադեպը:
Հիշեցնենք, որ պատգամավորը երեկ գողացել էր լրագրողի հեռախոսը, այնուհետեւ ուղարկել այն նրան:
Հայկ Սարգսյանը պատմեց. «Նա մոտենում է ինձ նկարելով ու սկսում պտտվել՝ նկարելով ինձ ու իմ ընկերներին, որը բնականաբար հաճելի չէր: Այնուհետեւ տվյալ կինը մոտենում է ինձ նկարելով, այսպես հեռախոսը պահելով ու ասում՝ բարեւ ձեզ, ես «Հրապարակ» օրաթերթից եմ: Ասում եմ՝ խնդրում եմ ինձ մի նկարահանեք, ես գործի տեղը չեմ ու որպես քաղաքացի՝ իրավունք ունեմ: Իմ սահմանադրական իրավունքն է շրջել քաղաքում ու որեւէ մեկը չի կարող իմ ազատությունը սահմանափակել: Ես, բացի պատգամավոր լինելուց, ՀՀ քաղաքացի եմ ու պաշտպանված եմ ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքներով: Ասում եմ՝ կներեք, չեմ ցանկանում ձեր հարցերին պատասխանել, այնուհետեւ տվյալ կինը շարունակում է հարցեր ուղղել ու հեռախոսը պահել իմ դեմքին: Ես հեռախոսը վերցնում եմ, ջնջում եմ տվյալ հոլովակը, որը նկարել էր իմ կամքից անկախ»:
Դիտարկմանը՝ ի՞նչ իրավունքով եք հեռախոսը վերցրել՝ Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Ես վերցրել եմ, ջնջել եմ, ասել եմ՝ խնդրում եմ, մի նկարահանեք, խնդրում եմ ձեզ այսպես մի պահեք: Հետո հեռախոսը տվել եմ իմ գործընկերներից մեկին, խնդրել եմ փոխանցել այն ու փոխանցել՝ խնդրում եմ իրեն լրագրողին հարիր ձեւով պահի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ