ԱԺ արտահերթ նիստում այսօր տեղի ունեցավ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում Տաթեւ Բարսեղյանի թեկնածության փակ քվեարկությունը։ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 74 պատգամավոր, որոնցից «կողմ» է քվեարկել 66, իսկ «դեմ»՝ 8 պատգամավոր։
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ որոշումը չի ընդունվել։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ