Մոտ մեկ ժամ առաջ էլեկտրահարված վիճակում՝ բազմաստիճան, մեծ քանակի այրվածքներով, Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել ՀԷՑ-ի աշխատակցի։ Տղամարդը ծնվել է 1962 թվականին։
Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ին ասաց, որ նա կլինիկական մահվան փուլում է, վերակենդանացման միջոցառումների արդյունքում հիվանդի մոտ վերականգնվել է սրտի աշխատանքը։ Նա այս պահին գտնվում է արհեստական շնչառության տակ՝ ուղեղի մահվան նշաններով, բժիշկները ջանք չեն խնայում նրա կյանքը փրկելու համար։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ