«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը
Սիրելի հայրենակիցներ,
Երկուշաբթի օրը սկսվում է նախընտրական քարոզչությունը։ Քարոզչություն, որի ավարտին գալու ենք Հայրենիքի համար ճակատագրական ընտրությունների։ Մեկնարկից առաջ հարկ եմ համարում խնդրել մեր բոլոր համակիրներին, գաղափարակիցներին, կողմնակիցներին, բոլոր նրանց, ովքեր համարում են իրենց մեր թիմակիցը, օգտվում են «Հայաստան» դաշինքի տարբերանշանից՝ խնդրում ենք պահպանել մեր թիմին հարիր վարքագիծ։
Սահմանափակվենք այնպիսի պատշաճ վարքականոնով, որով սովոր են մեր հայրենակիցները մեզ տեսնել և որը նաև ուղեկցելու է մեր հասարակությանը առաջիկա տարիներին։ Մենք պետք է մեր գաղափարները փոխանցենք անկեղծ և առանց որևէ վիրավորանքի կամ հայհոյանքի, բարյացկամության մթնոլորտում, որը բացառում է ատելությունը։ Հենց այսպիսի վարքագծով՝ կրելու ենք։
Կարդացեք նաև
Բոլոր նրանք, ովքեր կշեղվեն այս վարքագծից, համարելու ենք այս իշխանության կողմից ներմուծված սադրիչներ։
Վստահ եղեք՝ ամեն ինչ լավ է լինելու։ Դեպի ուժեղ Հայաստան։
«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ