«Զոհերի թիվն ավելացնելը սադիզմի դրսեւորում է։ Սադիզմի դրսեւորում է նաեւ այն, որ զինվորները կենաց մահու կռիվ են տվել, ու դա որակում են որպես «հողեր հանձնել»․․․ այդ ո՞վ է հողեր հանձնել»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր հարցադրում արեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Հիշեցնենք, որ «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր իշխանությանը մեղադրել էր 5000 զոհ ունենալու եւ Արցախը հանձնելու համար։ «Այդ ովքե՞ր են ժամանակին բանակցություններ վարել եւ ՀՀ-ին ու Արցախին բերել սեպտեմբերի 27-ի հանգրվանին»,-հարցադրում արեց Մակունցը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ