Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն քվեաթերթիկների տպագրության համար ծախսելու են մոտ 460 մլն դրամ. Մուկուչյանը՝ ծախսերի, խախտումների ու երկրի «թիվ մեկ նկարիչը» լինելու մասին

Հունիս 04,2021 16:24

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով ընտրախախտումների մասին, ասաց, որ իրենք տարբեր էսքիզներ են ստացել պաստառների, որոնք համարվում են ասոցացվող նախընտրական քարոզչության հետ. «Խոսքը վերաբերում է 5 քմ-ն գերազանցող պաստառներին: Մենք որոշումներ ենք կայացրել «Լուսավոր Հայաստանի» պաստառների հետ կապված, որոշումներ կան 5665 կուսակցության հետ կապված, որովհետեւ կար Մասիս սարի պատկերով պաստառներ, որոնց վրա կար այդ թիվը, Տիգրան Արզաքանցյանի պաստառներում կային: Հնարավոր է լինեն այլ վահանակներ, որոնք շրջայցերով հնարավոր չի եղել հայտնաբերել, բայց ցանկացած նման դեպք հայտնաբերելու դեպքում միանշանակ դառնալու են քննարկման առարկա: Կա պաստառների որակի խմբաքանակ, որը բաշխվում է կուսակցությունների, դաշինքների միջեւ վիճակահանությամբ: Դրա նպատակն է հավասար մոտեցում ապահովել բոլոր թեկնածուների նկատմամբ: Այս քարոզարշավի ընթացքում մենք նկատեցինք, որ նման պաստառներ սկսեցին հայտնվել շատ ավելի շուտ, քան քարոզարշավը՝ հունիսի 7-ից շուտ»:

Հարցին՝ լարված ընտրություններ են սպասվում, ձեր վրա կարո՞ղ են լինել ճնշումներ, որովհետեւ պարբերաբար լինում են կարծիքներ, որ դուք երկրի թիվ մեկ նկարիչն եք՝ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Հանձնաժողովը բացառապես աշխատում է «Ընտրական օրենսգրքին» համապատասխան, բոլոր գործառույթներն իրականացնելու է այդ պահանջներով պայմանավորված: Մինչ օրս իրականացված բոլոր լիազորությունները լիարժեք տեղավորվում են ԸՕ կանոնակարգումների տիրույթում: Ինչ վերաբերում է քարոզարշավին, մենք եւս հանդես կգանք համապատասխան կոչով, կարեւորում ենք, որ բացառապես պահպանվեն ԸՕ բոլոր կանոնակարգումները՝ բոլոր սուբյեկտների կողմից: Հետեւելու ենք ու օրենքի խախտումներին արձագանքը լինելու է շատ արագ: Մենք եւս կարծում ենք, որ քարոզարշավը պետք է անցկացվի բարեկրթության սահմաններում»:

Ուշագրավ է, որ Մուկուչյանն էլ արձանագրեց՝ երբեւէ այսքան ուժերի մասնակցությամբ ընտրություններ չի հիշում, որ անցկացվել են: 26 ուժեր են ու յուրաքանչյուրի համար առանձին քվեաթերթիկ են տպելու՝ մոտավորապես 70 մլն հատ: Սա նշանակում է, որ միայն քվեաթերթիկների տպագրության համար ծախսելու են մոտ 460 մլն դրամ: Եթե սրան գումարենք նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովների մասնագետների աշխատավարձը, ահռելի միջոցներ են կազմում:

Մուկուչյանն ասաց, որ հանրաքվեի համար ձեռք բերված միջոցներ ունեն, դա կօգտագործեն այս ընտրությունների ժամանակ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Ուշագրավ է, որ Մուկուչյանն էլ արձանագրեց՝ երբեւէ այսքան ուժերի մասնակցությամբ ընտրություններ չի հիշում, որ անցկացվել են: 26 ուժեր են ու յուրաքանչյուրի համար առանձին քվեաթերթիկ են տպելու՝ մոտավորապես 70 մլն հատ: Սա նշանակում է, որ միայն քվեաթերթիկների տպագրության համար ծախսելու են մոտ 460 մլն դրամ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Թե ինչու նախկինների ընտրակեղծարարությունը սուր քննադատող Նիկոլը թիվ մեկ թվանկարչին թողեց իր պաշտոնում, շատ լավ իմանալով նրա ով լինելը, պարզ է դառնում, որ այսօրվա համար նրան պահեց այդ պաշտոնում: Ինչպես նախորդ իշխանավորների ժամանակ, այնպես էլ հիմա, պրոֆեսիոնալ ընտրակեղծարարը անմեղ գառան դեմքով, գլուխը կիսաթեք, արագախոս, նախընտրական հարցազրույցներ է տալիս և կրկնում «օրենքի խախտումները խստորեն կպատժվեն» տիպի իր մշտական շաբլոն խոսքերը: Նա չի էլ վիրավորվում, երբ թղթակիցն իրեն հիշեցնում է, որ ինքը երկրի թիվ մեկ նկարիչ է համարվում: Դե ինչ, կրկին մոտենում են նրա բաղձալի օրերը՝ արդեն որերորդ անգամ նա հնարավորություն է ունենալու իր աճպարարական թվանկարչությամբ մեծ ծառայություն մատուցելու վերին իշխանավորին, դառնալով նրա կարևոր ու «հավատարիմ» գործընկերը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930