Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում հանրակրթական դպրոցները դրամաշնորհային հայտ կարող են ներկայացնել էկո-ակումբների հիմնադրման համար

Հունիս 04,2021 16:20

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի շրջանակում:

Դրամաշնորհային հայտ կարող են ներկայացնել Երևան քաղաքում գործող հանրակրթական դպրոցները, ինչպես նաև համայնքային մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնները՝ էկո-ակումբների հիմնադրման և զարգացման միջոցով շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծրագրեր իրականացնելու համար:

Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրի նպատակն է բարելավել վտանգավոր թափոնների կառավարումը՝ քաղաքացիների մասնակցության, լավագույն փորձի փոխանակման և տեղայնացման միջոցով։

Դրամաշնորհային մրցույթին մասնակցող յուրաքանչյուր ծրագրի ընդհանուր բյուջեն պետք է կազմի 1.3-ից 1.9 միլիոն ՀՀ դրամ, ներառյալ հայտատուի կողմից առնվազն 5 տոկոսի չափով համաֆինանսավորումը:

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետ՝ 2021թ. հունիսի 15:

Մանրամասն՝ այստեղ։

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930