«Ռոբերտ Քոչարյանն այսօր հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը ոչ մի խոստում չի կատարել, խոսք էր տվել իրեն դատել, բայց չի դատել․․․ պատկերացնո՞ւմ եք իրավիճակի սյուրռեալիզմը»,- ԱԺ ամբիոնից այսօր դիմելով իշխանությանը՝ ժպտալով ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Ասենք․․․ ժողովուրդ, ախպոր պես, հեռացեք․․․ բացարկ տվեք, հանեք ՔՊ-ն ընտրություններին մասնակցելուց։ Պատկերացնո՞ւմ եք Քոչարյանը ձեզ ինչ է ասում»,- կրկին ժպտալով՝ հավելեց Մարուքյանը։
«Իրենց էլ խնդրեք բացարկ հայտնեն, մենք ձեզանից պրծնենք։ Դուք այնքան եք իրար միս ուտելու, որ վերջում երկրից բան չի մնա։ Ժողովուրդը սպասում է՝ հունիսի քսանին ձեր վերընտրվելո՞ւ պատճառով արտագաղթի, թե՝ նրանց ընտրվելու»,- նշեց Մարուքյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ