Լրահոս
Օրվա լրահոսը

«Սբեր»-ը «Հայփոստ»-ին կաջակցի նորարարական ՏՏ լուծումներ ներդնել տրանսպորտի ոլորտում

Հունիս 04,2021 15:59

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում «Սբեր» («Сбер») համակարգի անդամ «Հաշվարկային լուծումներ» («Расчетные решения») բաժնետիրական ընկերությունը և «Հայփոստ»-ը կնքել են համագործակցության համաձայնագիր։  Փաստաթուղթը ստորագրել են «Սբերբանկ»-ի վարչության նախագահի տեղակալ Կիրիլ Ցարյովը, «Հաշվարկային լուծումներ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Կազակովը և «Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։

Կողմերը նախատեսում են համագործակցել հետևյալ ուղղություններով․

  • ՏՏ արտադրատեսակների, վճարային ծառայությունների և տրասնպորտի ոլորտում նորարարական լուծումների ներդրման գործում «Սբեր»-ի և «Հաշվարկային լուծումներ»-ի փորձի ամփոփում և համակարգում, «Հայփոստ»-ի հետ փորձի և տեխնոլոգիաների փոխանակում․
  • «Հաշվարկային լուծումներ»-ի տեխնոլոգիաների և մշակած նախագծերի հիման վրա Երևանում երթևեկության անկանխիկ վճարման տրանսպորտային տեխնոլոգիական հարթակի ներդրման նախագծի իրականացում․
  • Տրանսպորտի ոլորտում նորարարական լուծումների ապահովման և Երևանում երթևեկության անկանխիկ վճարման շրջանակներում «Հայփոստ»-ին «Սբեր»-ում գործածվող երթևեկության վճարման ժամանակակից սարքավորման փոխանցում և ներդրում․
  • Բարձր տեխնոլոգիաների, լոգիստիկայի, մանրածախ բիզնեսի և առևտրի, վճարահաշվարկային և այլ ֆինանսական ու բանկային ծառայությունների մասով համագործակցության այլ ոլորտների բացահայտում՝ ներգրավելով այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «СберТех»-ը և «СберЛогистика»-ն («Սբեր»-ի դուստր ընկերություններ), iNovation, HayPost Retail («Հայփոստ»-ի դուստր ընկերություններ) և այլ դուստր ձեռնարկություններ։

Ինչպես նշում է Սբերբանկի վարչության նախագահի տեղակալ Կիրիլ Ցարյովը. «Սույն համաձայնագիրն արտացոլում է Հայաստանում տրանսպորտային տոմսային լուծումների և հանրային տրանսպորտում երթևեկության վճարային ծառայությունների համատեղ զարգացման մեր նպատակաուղղվածությունը։ Մեր «Հաշվարկային լուծումներ», «СберТех» և «СберЛогистика» դուստր ընկերությունների տեխնոլոգիաների, մասնագիտական հմտությունների և հարուստ փորձի շնորհիվ մենք կարող ենք «Հայփոստ»-ին առաջարկել համակարգային աջակցություն՝ նորարարական ՏՏ արտադրատեսակների ներդրման գործում»։

Ինչպես նշում է Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը. «Սբերբանկ»-ի՝ տրանսպորտային միջոցներում գործածվող վճարային ՏՏ լուծումներն ապացուցել են իրենց արդյունավետությունը թե՛ Մոսկվայում, թե՛ Ռուսաստանի Դաշնության այլ մարզերում: Ես վստահ եմ, որ տրանսպորտային միջոցներում անհպում վճարման այս առաջատար տեխնոլոգիաների տեղայնացման շնորհիվ Հայփոստը կարող է արագ ապահովել այս նորարարության ներդրումը Հայաստանի բոլոր քաղաքներում։ Սա մեր առաջին համատեղ նախագիծն է, և լիահույս ենք, որ «Սբեր»-ն ու «Հայփոստ»-ը կունենան երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցություն»։

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930