«Ընդդիմադիր թեկնածուներից մեկն ասոցացվում է մահվան հետ, որովհետեւ հոկտեմբերի 27 է տեղի ունեցել։ Ռոբերտ Քոչարյանի օրոք տեղի է ունեցել մարտի մեկ»,- ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Նրա օրոք զուգարանում մարդու գլուխն այնքան են խփել լվացարանին, որ մահացել է։ Դրա համար էլ ասոցացվում է։ Մարդիկ չեն վախենում նրանից, որ նա գալու է իշխանության, ձեզ հույս մի տվեք։ Գնացեք Սերժ Սարգսյանի եւ ձեր անցյալի հետ մրցեք։ Ռոբերտ Քոչարյանի, իր դաշինքի, ՀՅԴ-ի հիմնական մրցակիցն անցյալն է ու Սերժ Սարգսյանը, գնացեք մրցեք»,- կոչ արեց Ալեն Սիմոնյանը։
«Անգամ հայերեն գրել ու խոսել չգիտի, ո՞նց է գալու բանավեճի»,-հարցադրում արեց Ալեն Սիմոնյանը։ Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի դաշինքն ընտրություններից հետո փուչիկի պես պայթելու է։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ