Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձում ենք` առանց խնդիրներ ստեղծելով ուրիշների համար, տանենք մեր աշխատանքը». Արմեն Գեւորգյան

Հունիս 04,2021 15:42

«Հայաստան» դաշինքը բավականին կազմակերպված մտնում է հունիսի 7-ին մեկնարկող քարոզարշավի փուլ, քարոզարշավի կազմակերպման ձեւաչափն արդեն հիմնականում հստակեցված է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Արմեն Գեւորգյանը: Հանրապետությունում բացվել են դաշինքի տարածքային շտաբեր՝ առաջնորդվելով նախկին ԽՍՀՄ վարչատարածքային բաժանմամբ, Երեւանում, ըստ համայնքների կան կենտրոնական շտաբեր: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում կգործի դաշինքի 800-ից ավելի ենթաշտաբ:

«Մեզ շատ է ոգեւորում այն հանգամանքը, որ վերջին օրերին հոսքը դեպի մեր շտաբեր ակտիվացել է: Դա նշանակում է՝ հանրության մոտ հետաքրքրություն է սկսում ձեւավորվել ոչ միայն ընտրական գործընթացի, այլ նաեւ մեր դաշինքի նկատմամբ»,- ասաց Արմեն Գեւորգյանը՝ ոգեւորող եւ պարտավորեցնող որակելով հանրային վերաբերմունքը: Նա հավելեց, որ իրենք բավականին վճռական են տրամադրված՝ անել հնարավորը, որպեսզի ե՛ւ քարոզչական, ե՛ւ կազմակերպչական աշխատանքները բարձր մակարդակով ընթանան, եւ առանց անախորժությունների. «Մենք փորձում ենք, առանց խնդիրներ ստեղծելով ուրիշների համար, տանենք մեր աշխատանքը եւ փորձենք մեր բնակչությանն, առաջին հերթին համոզել, քարոզել, հորդորել, որպեսզի անպայման մասնակցեն գալիք ընտրություններին եւ եթե մասնակցեն, ապա անպայման ընտրեն մեր դաշինքին»:

Արմեն Գեւորգյանի դիտարկմամբ, բավական հետաքրքիր աշխատանք է սկսվել դաշինքի ներկայացրած ծրագրի շուրջ. «Բազմաթիվ առաջարկներ ենք ստացել, առաջիկայում մասնագիտական հանրույթների հետ առանձին քննարկումներ կլինեն: Ունենք շատ հետաքրքիր եւ պատրաստված անձինք, որոնց հետ, ես կարծում եմ նաեւ, որ մենք պետք է պատրաստ լինենք երկարատեւ ճանապարհ անցնելու»:

Քարոզարշավի ժամանակ, մարզային հանդիպում-քննարկումների ժամանակ էլ հույս ունեն գտնել պատրաստված մարդկանց՝ հետաքրքիր առաջարկներով, որոնց հետ երկարատեւ աշխատանքի պլաններ են կազմվելու, քանի որ «երկիրն այս փոսից հանելու համար մենք երկարատեւ ճանապարհ ունենք անցնելու»: Սա Ամեն Գեւորգյանի համար նաեւ հետաքրքիր փորձ է, քանի որ նախկինում երբեք նման ծրագրային քննարկումներ չեն եղել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930