«Վահագն Ալեքսանյանն այն պատգամավորն է, որին լայն հանրությունը ճանաչում է բացառապես այն պատճառով, որ իր գործընկերներին ուսապարկ էր անվանել․․․ նա այսօր ասաց, թե ինքը չի վախենում Ռոբերտ Քոչարյանից։ Ես ձեզ շնորհավորում եմ։ Ի պատասխան ծափեր հնչեցին՝ չվախենալու առիթով։ Շատ լավ է․․․»,- ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց Աննա Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ «Իմ քայլից» Վահագն Ալեքսանյանն այսօր իշխանական խմբակցությունից դուրս եկած եւ Ռոբերտ Քոչարյանի դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանին խորհուրդ տվեց իրենց առաջնորդին թերապեւտի մոտ տանել՝ վախը հաղթահարելու։
«Խիստ ձայնով այստեղից ասում եք, թե չեք վախենում։ Իսկ ո՞ւր էիք պատերազմի ժամանակ՝ բացի նրանից, որ փափուկ «կամուֆլաժով» սելֆիներ էինք անում ոչ առաջնագծում։ Նոյեմբերի 9-10-ին ո՞ր բունկերներում էիք։ Ասում եք, թե Ռոբերտ Քոչարյանը չի գնում բանավեճի։ Ո՞ւմ հետ բանավիճի՝ մի իշխանության, որի օրոք հանձնվել է Արցախի 70 տոկո՞սը, որի օրոք ունենք 5000 զոհ, որը մինչեւ հիմա թաքցնում է զոհերի թիվը։ Կամ, մի իշխանության հետ, որի օրոք ՀՀ սուվերեն տարածք են մտնում ադրբեջանցիները։ Ա՞յս իշխանության հետ եք ուզում բանավիճենք։ Չենք պատրաստվում։ Սա այն իշխանությունն է, որն ասում էր, թե սիրում է ժողովրդին, բայց մեջքի հետեւում հակապետական փաստաթղթեր է ստորագրում։ Վախեցեք ժողովրդի իրական ցասումից։ Կառավարեք ձեր վախերը, որովհետեւ արդարադատությանը քիչ է մնացել»,-իշխանությանը կոչ արեց Աննա Գրիգորյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ