«Կոռուպցիան լիարժեք վերացնելն ուտոպիա է, չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է այդ «ախոռները» մաքրել։ ՀՀ-ում ԽՍՀՄ տարիներից էլ կար կոռուպցիա եւ կաշառակերություն»,- ԱԺ արտահերթ նիստում այսօր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության ժամանակ հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Մանուկյանը։
«Մարդիկ, հրաշալի իմանալով իրենց մեղքի բաժինը, որեւէ վայրկյան չամաչեցին։ Դրանում հանրության մեղքն էլ կա։ Երբեւէ չեմ տեսել, որ ժողովուրդը թքի կաշառակերի երեսին։ Առաջարկում եմ ժողովրդի մեջ այդ զգացողությունը ներդնել։ Ժողովուրդը խորապես պետք է չափի կոռուպցիա ստեղծողներին։ Կոռուպցիան հասարակություն է քանդում։ Կուզեի լսել այդ մարդկանց, բայց նրանցից ամեն մեկն իր կողմնակցի հետ է խոսում։ Իրենք հրաժարվում են բանավեճից, որովհետեւ մեկն ասում է, թե ժեխերի հետ չի բանավիճի։ Այսինքն, նրանք չեն սիրում ժողովրդին»,- նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճել չհամաձայնած Ռոբերտ Քոչարյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ ասաց Արթուր Մանուկյանը։
«Չեմ հասկանում, թե ինչու չեն գալիս բանավեճի։ Վախենո՞ւմ են։ Գնացեք մոմ թափողի մոտ»,-հավելեց Արթուր Մանուկյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ