Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ քվեարկի, շահերի բախում կա՝ տիկին Բարսեղյանը կինս է»․ Սոս Ավետիսյան

Հունիս 04,2021 14:46

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում քննարկում է ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում Տաթեւիկ Բարսեղյանի թեկնածության հարցը։ Իր ելույթում նա շեշտեց, որ այս ազգային ժողովի ընդունած օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ շուտով ձեւավորվելու է հակակոռուպցիոն կոմիտե, որը մեծ լիազորություններ ունի կոռուպցիայի դեպքերը բացահայտելու եւ պատժելու տեսանկյունից՝ ի տարբերություն հանձնաժողովի, որի լիազորություններն ավելի շատ կոռուպցիայի կանխարգելմանն են վերաբերում։ «Իմ քայլից» Հովհաննես Իգիթյանը հետաքրքրվեց՝ հունիսի քսանին սպասվող ընտրություններում մի քանի հազար թեկնածու է առաջադրվել, որոնք հայտարարագրեր են ներկայացրել․ «Նրանք, որոնք հետագայում չեն հանդիսանալու պաշտոնյա, հանձնաժողովը պե՞տք է դիտարկի նրանց հայտարարագրերը եւս»։

Տաթեւիկ Բարսեղյանը հայտնեց, որ վերջին օրենսդրական փոփոխություններով՝ այս ընտրությունների համար հանձնաժողովին տրված լիազորությունները դեռ ուժի մեջ չեն մտել․ «Կարծում եմ այս ընտրությունների ժամանակ հանձնաժողովի ծանրաբեռնվածությունն ավելի փոքր կլինի, բայց հաջորդ ընտրությունների դեպքում մեծ աշխատանք հարկավոր կլինի, որպեսզի մեծ թվով հայտարարագրերը վերլուծվեն։ Տեխնիկական վերազինման անհրաժեշտություն կլինի»։

Ուշագրավ է, որ «Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանը հայտարարեց շահերի բախման մասին ու ասաց, որ այս հարցի քննարկմանը եւ քվեարկությանը չի մասնակցելու․ «Շահերի բախումը պայմանավորված է նրանով, որ տիկին Բարսեղյանը կինս է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930