Փարիզում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 75 կգ քաշային Արման Դարչինյանին հաղթանակ կշնորհվի, եւ նա պայքարը կշարունակի հաջորդ փուլում: Բանն այն է, որ վանաձորցի բռնցքամարտիկը այսօր պետք է մենամարտեր Իռլանդիայի ներկայացուցիչ Միշել Նեյվինի հետ, սակայն վերջինը չէր ներկայացել մրցավայր: Արման Դարչինյանին օլիմպիական ուղեգիր նվաճելու համար բավական է տոնել մեկ հաղթանակ:
Այսօր մեր տղաներից ռինգ մտնելու է միայն 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը, որի մրցակիցը խորվաթ Լուկա Պլանտիչն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ