Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյանը ներկայացրեց վարչապետի աշխատակազմի թերակատարումները

Հունիս 04,2021 14:38

Այսօր 2020-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը խոսեց թերակատարված ծրագրերից: Առաջինը պետական արդիականացման ծրագիրն է, էլեկտրոնային իրավական ակտերի համակարգի ներդրման ծրագիրը կիսատ է մնացել: Շահառուները չեն վերապատրաստվել: Բացի այդ, Համաշխարհային բանկի աջակցությամբ առեւտրի եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում սարքավորումների ձեռքբերման միջոցառման իրականացման հարցում են թերակատարում ունեցել, 3,6%-ով են կատարել: Հետաձգվել է սարքավորումների տեղադրումը, մասնագետների վերապատրաստումը, որովհետեւ ճանապարհները փակ են եղել, խնդիրներ են առաջացել:

Ընդհանուր առմամբ, վարչապետի աշխատակազմին հատկացվել էր շուրջ 23,7 մլրդ դրամ՝ 11 ծրագիր իրականացնելու համար, սակայն հաստատված ծրագրով 26 մլրդ է կազմել՝ 10 ծրագիր իրականացնելու համար, արդյունքում 18,5 մլրդ են ծախսել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930