Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարգեւավճարների մասին պտտվող թիվը սուտ է, կամ ապացուցեք, կամ ներողություն խնդրեք»․ Բաբկեն Թունյան

Հունիս 04,2021 14:27

«Վերջին օրերին կրկին շրջանառվեց պարգեւավճարների թեման։ Ասվում է, թե պետական պաշտոնյաները 2020թ․-ին ստացել են մոտ 120 մլն դոլարի պարգեւավճար։ Այդ թիվը սուտ է։ Նման հայտարարություններ անողները չեն ներկայացրել հիմնավորումներ»,- ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Նա հայտնեց, որ ըստ ֆինանսների նախարարության տեղեկագրի՝ 2020թ․-ին պետական կառավարման համակարգի աշխատավարձի ֆոնդը կազմել է 65․5 մլրդ դրամ, բաժանվել է այդ թվի մոտ 30 տոկոսի չափով պարգեւավճար, այսինքն՝ մոտ 22 մլրդ դրամի։

«Այդ թվի մեջ մտնում են նաեւ հարկերը։ Եթե հարկերը հանենք, կստացվի մոտ 35 մլն դոլար։ Ընդ որում, այս գումարը բաժանվել է ոչ թե պետական պաշտոնյաներին, այլ 20 հազար պետական ծառայողներին։ Այնպես որ, մանիպուլյացիա են լուրերը, թե պետական պաշտոնյաները պարգեւավճարներով չգիտեմ ինչեր են արել։ Մեկ աշխատողի հաշվով ամսական մոտ 90 հազար դրամ պարգեւավճարի մասին է խոսքը»,-նշեց Բաբկեն Թունյանը։ Նա մանիպուլյացիա անողներին հորդորեց կամ ապացուցել իրենց հրապարակած թվերի իսկությունը կամ ներողություն խնդրել հանրությունից։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930