Քարվաճառում ականի պայթյունից ադրբեջանցի լրագրողներ են զոհվել, մի քանիսը վիրավորվել են, հաղորդում է Turan գործակալությունը:
Մասնավորապես, նշվում է, որ զոհվել են «Ազերթաջ» գործակալության լրագրող Մագերամ Իբրահիմովը և AzTV հեռուստաալիքի օպերատոր Սիրաջ Աբիշևը: Տեղեկությունը հաստատել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից և գլխավոր դատախազությունից:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ