Լրահոս
Օրվա լրահոսը

Բարելավելով դիրքերը Եվրոպայում. Հայաստանն ընդգրկվել է ՄԱԿ Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի կազմում

Հունիս 04,2021 13:46

Աթենքում հունիսի 3-ին տեղի ունեցած ՄԱԿ Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) Եվրոպայի տարածաշրջանի 66-րդ նիստի շրջանակներում կայացած քվեարկության արդյունքում Հայաստանն ընտրվել է ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ 2021-2025թթ. ժամանակահատվածի համար։ Միևնույն ժամանակ, նիստի ընթացքում որոշում է կայացվել 2022 թվականին ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստն անցկացնել Հայաստանում։

Հայաստանը ստացել է 24 կողմ ձայն Եվրոպայի տարածաշրջանի անդամ պետություններից, որը պահանջվում էր ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի կազմում ընդգրկվելու համար։ Հայաստանի՝ գործադիր խորհրդում ընդգրկվելն էապես կնպաստի ՄԱԿ ԶՀԿ հետ համագործակցության ընդլայնմանը։

«Հայաստանի համար սա կարևոր մարտահրավեր էր, որը մենք հաջողությամբ և պատվով հաղթահարեցինք։ Համոզված եմ՝ այս ձեռքբերումները, որոնք գրանցեցինք այսօր, խորապես կնպաստեն Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը և բարենպաստ դիրքավորմանը միջազգային շուկաներում», – նշել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը։

ՄԱԿ ԶՀԿ-ի խորհրդում ընդգրկվելը կխթանի առաջիկա տարիներին Հայաստանի ակտիվ մասնակցությունը կազմակերպության գործունեությանը՝ բարելավելով Հայաստանի դիրքերը Եվրոպայի տարածաշրջանում, նպաստելով ճանաչելիության բարձրացմանն ու այլ անդամ պետությունների հետ համագործակցության ընդլայնմանը զբոսաշրջության զարգացման ոլորտում։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսի 2-4-ը Աթենքում տեղի է ունենում ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 66-րդ նիստը, որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը՝ ի դեմս ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի, որն առաջադրել էր Հայաստանի թեկնածությունը 2022 թվականին ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու, ինչպես նաև ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի կազմում ընդգրկվելու համար։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930