20–ամյա երիտասարդի և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՀՀ տարածքում, www.ajarabet.am կայքի և «Իդրամ» ինտերնետ վճարային համակարգի միջոցով շուրջ 30 դրվագ խարդախության, խաբեության եղանակով տարբեր չափերի հափշտակության, գողության և գույքի դիտավորյալ վնասման դեպքեր:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են 20–ամյա երիտասարդի և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՀՀ տարածքում, www.ajarabet.am կայքի և «Իդրամ» ինտերնետ վճարային համակարգի միջոցով շուրջ 30 դրվագ խարդախության, խաբեության եղանակով տարբեր չափերի հափշտակության, գողության և գույքի դիտավորյալ վնասման դեպքեր:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (գողություն) հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախության) 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մասնակից մյուս անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմ նին ներկայացնելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին