«Պարոն Աբովյան, երբ ասում եք, թե նիստերի օրակարգը չի համապատասխանում հետպատերազմյան կյանքին, մի հարց տամ։ Երեկ բոլորով․․․լավ, մեծամասնությամբ, ամբիոնից ջղային ելույթ ունեցաք Անահիտ Ավանեսյանի ոլորտի մասին։ Ենթադրաբար, բարձրաձայնում էիք շատ կարեւոր հարցեր։ Կարո՞ղ եք բացատրել, թե դրանից կես ժամ անց, երբ տիկին Ավանեսյանը, որին ենթադրաբար շատ հարցեր ունեիք, այստեղ էր, ինչո՞ւ դահլիճում չէիք»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանին հարցադրումներ հղեց «Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։
Հիշեցնենք, որ «Իմ քայլից» Վլադիմիր Վարդանյանը եւ Արման Աբովյանն այսօր վիճել էին։
«Թե ուղղակի «գալչկայի» համար քննադատական ուժեղ ելույթ եք ունենում, ու հետո ձեզ ոչ մի բան հետաքրքիր չի։ Բա ունենայիք հետպատերազմյան վիճակին վերաբերող հարցերն ու տայիք։ Կամ, ինչո՞ւ չունեք նման նախաձեռնություն»,-հարցերը շարունակեց Ռուբեն Ռուբինյանը։
Իշխանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ մատնանշեց նույնը, ինչը մատնանշել էր Վլադիմիր Վարդանյանը՝ վերջին 7 ամսում ընդդիմությունը չի մասնակցում հանձնաժողովների, ԱԺ խորհրդի նիստերին։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ