Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լրագրողի նկատմամբ դրսևորվել է ոչ իրավաչափ վարքագիծ. լիազոր մարմինները պարտավոր են տալ պատգամավորի գործողությունների ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական գնահատականը. հայտարարություն

Հունիս 04,2021 12:04

«Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը

2021 թվականի հունիսի երեքին «Հրապարակ» օրաթերթի լրագրողի նկատմամբ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից դրսևորվել է ոչ իրավաչափ վարքագիծ.

ա. Խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական աշխատանքը,

բ. Հասարակական վայրում իրականացվել է հակահասարակական արարք,

գ. Հափշտակվել է լրագրողին սեփականության իրավունքով պատկանող գույք։

Պետական լիազոր մարմինները պարտավոր են տալ պատգամավորի գործողությունների ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական գնահատականը։

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակը դատապարտում է պատգամավորի հասարակական վայրում դրսևորած ոչ իրավաչափ վարքագիծը և արձանագրում, որ պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն՝ ապահովելու իր քաղաքացու անվտանգությունը և տոտալ պայքար մղելու հասարակական վայրերում ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորած անձանց պատասխանատվության ենթարկելու համար, հակառակ պարագայում իրավական ողջ պատասխանատվության կրողը դառնալու է պետությունը։

Հայաստանում զոռբաներն ու փողոցի խուժանը տեղ չունեն։

«ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԼԵՎ ԳՐՈւՊ» ՍՊԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930