Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տիկին Գրիգորյան, ձեր առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին թերապեւտի մոտ տարեք՝ վախի հաղթահարման»․ Վահագն Ալեքսանյան

Հունիս 04,2021 11:50

«Դաշինքը, որի թեկնածու է Աննա Գրիգորյանը, դրա առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն օրերս նման արտահայտություն է արել, թե այս խորհրդարանը վախենում է իրենից։ Տիկին Գրիգորյան, ձեր առաջնորդի ինչի՞ց պետք է վախենա այս խորհրդարանը»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Աննա Գրիգորյանին հարցադրում արեց «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Ինչի՞ց վախենա՝ «Իզմիրլյանից» տրված խիստ սպեցիֆիկ տեղեկանքների՞ց․․․թե ՀՀ պատմության մեջ բացառիկ տգիտությունից։ Տիկին Գրիգորյան, ձեր առաջնորդին թերապեւտի մոտ տարեք՝ վախի հաղթահարման, ու կուղարկեք հանրային հեռուստաընկերություն՝ բանավեճի։ Անպայման կուղարկեք։ «Իզմիրլյանից» որեւէ տեղեկանք այս դեպքում չի օգնելու։ Կամ վախենում է, կամ չի վախենում ու գալիս է։ Ես լավ թերապեւտի կարող եմ խորհուրդ տալ»,-հավելեց Վահագն Ալեքսանյանը։

Նրա ելույթից հետո դահլիճում ծափեր հնչեցին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930