«Վեց օր առաջ ԳՇ ներկայացուցիչն ասում էր, թե Ադրբեջանին մեկ ժամ ժամանակ են տալիս՝ վերջերս գերեվարված մեր վեց տղաներին վերադարձնելու համար։ Այդ պաշտոնյայի տված մեկ ժամից անցել է 144 ժամ, եւ տղաները շարունակում են գերի մնալ»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Երեկ թե առաջին օրը Մոսկվայից եկած պատվիրակությունը, որը պետք է բանակցեր գերիների հարցով, ըստ էության, ձեռնունայն է, որովհետեւ լղոզած հայտարարություն տարածեցին, թե քննարկումները շարունակվում են»,-հավելեց Նաիրա Զոհրաբյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ