«Ֆեյքերի» եւ ոմանց շահերը սպասարկող լրատվականների միջոցով իմ անվան շուրջ տարածվողին անդրադառնամ։ Այն ուժերին, որոնք այլեւս մերժված են, պիտանի չեն այս երկրին, որովհետեւ մինչեւ հիմա երկրի ու ժողովրդի արյունը ծծելով ապրել են, հիմա էլ շանս են ուզում գտնել վերադառնալու, տեղեկացնեմ՝ այն ճանապարհը, որը ես անցել եմ, մաքուր է եղել»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
«Այն ճանապարհը, որով հիմա անցնում եմ, մաքուր է։ Իմ թիմի եւ պետության կողքին եմ։ Եթե բան ունեք ինձ ասելու, ապա ձեզ հրավիրում եմ հանրային բանավեճի։ Առնետները, որոնք կփորձեն իմ թիկունքում ինչ-որ բան անել, չի ստացվելու։ Մինչեւ այժմ որքան փորձել են, դա բումերանգի պես իրենց ճակատին է հագել։ Մի անգամ էլ եմ կոչ անում՝ բան ունեք ասելու, եկեք հանրային բանավեճի։ Եթե տղամարդկություն ունեք, ցույց տվեք այն հանրային բանավեճի ժամանակ»,-հավելեց Ռուստամ Բաքոյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ